Մինչև ինքնաթիռի անհետանալը Սալան հաղորդագրություն է ուղարկել. Կարծես թե, ինքնաթիռը շուտով կկործանվի

10:12 23.01.2019

«Քարդիֆի» հարձակվող Էմիլիանո Սալան, մինչև ինքնաթիռի անհետանալը, ձայնային հաղորդագրություն է ուղարկել WhatsApp-ով: Ֆուտբոլիստը հաղորդագրությունն ուղարկել է այն խմբում, որտեղ նրա հարազատներն են: Տեղեկացնում է Ole-ն:

Հիշեցնենք, որ Նանտից Քարդիֆ ճանապարհին անհետացել է արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային տեղափոխող մասնավոր ինքնաթիռը.

«Ողջույն տղաներ, ինչպե՞ս եք: Եղբայր, ես անզոր եմ:

Մի շարք գործեր եմ կատարել Նանտում, իսկ հիմա մեկնում եմ ինքնաթիռով, որը, կարծես թե, շուտով կկործանվի:

Վաղն ամեն ինչ կսկսվի: Առավոտյան ես նոր թիմի հետ մարզում պետք է անցկացնեմ: Տեսնենք, թե ամեն ինչ ինչպես կդասավորվի:

Եթե մեկուկես ժամից նորություն չլինի, ապա չեմ կարծում, որ կարիք կլինի աշխատակիցներ ուղարկել, որպեսզի փնտրեն ինձ: Աստված իմ, հայրի՛կ, որքան սարսափելի է»,- հաղորդագրության մեջ ասել է Սալան:

Share |

Լրահոս