Australian Open. Ջոկովիչը ջախջախիչ հաղթանակ տոնեց և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Նադալի հետ

14:25 25.01.2019

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակիչ:

Կիսաեզրափակիչ փուլում մրցաշարի վեցակի չեմպիոնը ջախջախիչ հաղթանակ տոնեց ֆրանսիացի Լուկա Պուիի նկատմամբ՝ առավելության հասնելով 6:0, 6:2, 6:2 հաշվով:

1 ժամ 25 րոպե տևած հանդիպման ընթացքում Ջոկովիչի ակտիվում գրանցվեց 6 էյս, 7 բրեյք-փոինթ՝ 13 հնարավորից:

Սերբ թենիսիստը կրկնակի սխալներ թույլ չտվեց, իսկ Պուին, որը զբաղեցնում է ATP վարկանիշային աղյուսակի 31-րդ հորիզոնականը, թույլ տվեց 3 կրկնակի սխալ:

Տարվա առաջին Grand Slam շարքի տիտղոսի համար Նովակ Ջոկովիչը պայքարելու է աշխարհի երկրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալի հետ, որը երեկ հաղթել է հույն Ստեֆանոս Ցիցիպասին: Եզրափակիչ հանդիպումը կայանալու է հունվարի 27-ին:

Հիշեցնենք, որ Ավստրալիայի Բաց առաջնության նախորդ խաղարկության չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, որը եզրափակչում հաղթել է խորվաթ Մարին Չիլիչին:

Share |

Լրահոս

Loading...