Նադալ. Ջոկովիչի դեմ պայքարելու «զենք» եմ գտել

16:22 26.01.2019

Աշխարհի երկրորդ Ռաֆայել Նադալն Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակիչ փուլի՝ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հետ հանդիպումից առաջ խոսել է սերբ թենիսիստի հետ դիմակայության մասին:

«Հնարավոր է՝ ես կարիերաս կիսել եմ պատմության երկու լավագույն թենիսիստների՝ Նովակ Ջոկովիչի և Ռոջեր Ֆեդերերի հետ: Նովակի հետ հանդիպումներն առանձնահատուկ են ստացվում՝ անկախ նրանից, թե մրցաշարերի որ փուլում ենք հանդիպել:

Մենք միմյանց օգնել ենք ավելի բարձր մակարդակի վրա դուրս գալ: Ինձ դուր է գալիս, որ Նովակի նման մրցակից ունեմ: Վաղը մեր դիմակայության հերթական սերիան է լինելու: Կարծում եմ՝ կարիերայիս երկար տարիների ընթացքում Նովակի դեմ պայքարելու «զենք» եմ գտել, սակայն նույնն էլ Նովակն է արել:

Երբ Ջոկովիչի նման մրցակից ես ունենում, ավելի հստակ ես պատկերացնում, թե ինչ է պետք անել լավ հանդես գալու համար»,- Նադալի խոսքը մեջբերել է Australian Open-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Նովակ Ջոկովիչ-Ռաֆայել Նադալ եզրափակիչը կայանալու է հունվարի 27-ին: Մինչ այս թենիսիստները հանդիպել են 52 անգամ, Ջոկովիչը հաղթել է 27 անգամ, Նադալը՝ 25:

Share |

Լրահոս

Loading...