Անգլիայի Գավաթ. ՄՅՈւ-ին կանգնեցնելն անհնար է դառնում. Արսենալը լքում է պայքարը (տեսանյութ)

01:55 26.01.2019

Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակչում «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին» և պարտվեց 1:3 հաշվով: 

Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց նախկին «զինագործ» Ալեքսիս Սանչեսը: Երկու րոպե անց Ջեսի Լինգարդը կրկնապատկեց հյուրերի առավելությունը:

Մինչև ընդմիջում «Արսենալը» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: 43-րդ րոպեին Ալեքսանդր Լակազետի փոխանցումից հետո գոլ խփեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: 82-րդ րոպեին «կարմիր սատանաների» հարձակվող Անտոնի Մարսիալը ձևակերպեց վերջնական հաշիվը:

Խաղին ավելացվեց 10 րոպե, սակայն այդ ընթացքում ևս «Արսենալը» չկարողացավ փրկել հանդիպումը: 

Հանդիպումը վնասվածքի պատճառով բաց թողեց «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ, իսկ «Արսենալը» լքեց պայքարը: 

Share |

Լրահոս

Loading...