Բարսելոնան ցանկանում է Տոդիբոյին թիմում տեսնել ձմռանը

11:01 27.01.2019

«Բարսելոնան» մտադիր է արագացնել «Թուլուզի» պաշտպան Ժան Կլեր Տոդիբոյի տեղափոխությունը: 

Ավելի վաղ հայտարարվել էր, որ 19-ամյա ֆրանսիացին կտեղափոխվի կատալոնական ակումբ մրցաշրջանի ավարտին, երբ կավարտվի պայմանագիրը ֆրանսիացիների հետ: «Կապտանռնագույններն» անձնական համաձայնության են հասել խաղացողի հետո:

Սակայն «Բարսելոնան» չի կորցնում հույսը՝ Տոդիբոյի տեղափոխությունն իրականացնել մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը, նույնիսկ, եթե ստիպված լինի կես տարով վարձակալության հանձնել նրան:

Կապտանռնագույնները բանակցություններ են վարում «Թուլուզի» հետ և պատրաստ են վճարել որոշակի գումար: 

Տոդիբոն չի մասնակցում «Թուլուզի» հանդիպումներին 2018-ի նոյեմբերի 3-ից՝ ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուց հրաժարվելու պատճառով:

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...