Արսենալը մանրամասներ է ներկայացրել Մխիթարյանի ապաքինման ընթացքից

20:52 27.01.2019

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո Լոնդոնի «Արսենալի» ընդհանուր խումբ է վերադարձել: 

30-ամյա ֆուտբոլիստը վերսկսել է մարզումները և մարզվում է առանց սահմանափակումների: Այս մասին տեղեկացնում է «զինագործների» պաշտոնական կայքը: 

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել նախորդ տարվա դեկտեմբերին` «Տոտենհեմի» դեմ խաղում: 

Հավելենք, որ «Արսենալը» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 29-ին` մրցելով «Քարդիֆի» հետ: 

Share |

Լրահոս