Marca. Ռեալի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել մարզման ժամանակ

19:32 28.01.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն վնասվածք է ստացել թիմի այսօրվա մարզման ժամանակ: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ 23-ամյա իսպանացին կոճի վնասվածք է ստացել և չի կարողացել շարունակել մարզումը: Սպասվում է, որ Ասենսիոն շուտով բուժզննում կանցնի, որից հետ պարզ կդառնան ֆուտբոլիստի ապաքինման ժամկետները:

Հավելենք, որ «Ռեալի» առաջիկա հանդիպումը կայանալու է հունվարի 31-ին՝ Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի պատասխան խաղում հյուրընկալվելու է «Ժիրոնային»: Թիմերի առաջին խաղում «Ռեալը» 4:2 հաշվով հաղթանակ է տոնել:

Share |

Լրահոս

Loading...