Հայտնի է լեգեոներների լիմիտի և առաջնության ձևաչափի փոփոխման քննարկումների վերջնաժամկետը (տեսանյութ)

16:42 30.01.2019

ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, ՀՖՖ Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում անդրադարձել է օտարերկրացի ֆուտբոլիստների թվաքականի սահմանափակման և ՀՀ Առաջնությունների ձևաչափի հետ կապված հարցերին: 

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ 3-4 ամիս առաջ ՀՖՖ-ում ձևավորվել է ժամանակավոր կոմիտե, որը բաղկացած է ֆուտբոլի ֆեդերացիայի անձնակազմից և Բարձրագույն ու Առաջին խմբի ակումբների նախագահներից:

Ժամանակավոր կոմիտեի առջև խնդիր է դրված պարբերաբար քննարկելու առաջնության խնդիրները, զարգացման որոշակի մոդելներ և հեռանկարներ առաջնության մակարդակը բարձրացնելու և ակումբային ֆուտբոլը զարգացնելու համար:

Ժամանակավոր կոմիտեի առաջին նիստի ընթացքում քննարկել ենք առաջնության ձևաչափը, այն է` աշուն-գարունից գարուն-աշուն փոփոխելու հնարավորությունը, ինչպես նաև օտարեկրյա ֆուտբոլիստների սահմանափակման հարցը: Պետք է նշեմ, որ սա եղել է միայն քննարկում աումբներ նախագահների հետ:

Մինչև փետրվարի 15-ը ֆեդերացիան պետք է ստանա ակումբների պաշտոնական տեսակետն ու դիրքորոշումը: Քննարկումներն ամենևին չեն նշանակում, որ ֆեդերացիան արդեն որոշում է կայացրել կամ ունի դիրքորոշում օրինակ արտասահմանցի ֆուտբոլիստների թվի սահմանափակման մասին:

Մենք ցանկանում ենք առողջ քննարկում ծավալել ակումբների ներկայացուցիչների, նախագահների հետ և ձևավորված կարծքիների հիման վրա կայացնել որոշում»:

Մանրամասները` տեսանյութում.

Share |

Լրահոս

Loading...