Խաբիբն UFC-ում հանդես չի գա այնքան ժամանակ, քանի դեռ որակազրկված է իր եղբայրը

12:29 30.01.2019

Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը UFC-ում մենամարտ չի անցկացնի, քանի դեռ իր թիմի մյուս անդամների` Զուբայրա Տուխուգովի և Աբուբաքար Նուրմագոմեդովի որակազրկման ժամկետները չեն ավարտվել:

Այս մասին հայտնում է ռուսաստանցի մարզիկի մենեջեր Ռիզվան Մագոմեդովը:

Հիշեցնենք` Նուրմագոմեդովը 9 ամսով զրկվել է մենամարտեր անցկացնելու հնարավորությունից և տուգանվել է 500 հազար դոլարով: Տուխուգովն ու Խաբիբի եղբայրը` Աբուբաքարը, մեկամյա որակազրկումներ են ստացել և 25 հազար դոլար տուգանք:

Բոլոր որակազրկումների ժամեկտները սկսում են հաշվարկվել 2018 թվականի հոկտեմբերի 6-ից:

«Խաբիբը հանդես չի գա, քանի դեռ Աբուբաքարն ու Զուբայրան որակազրկված են»,- Մագոմեդովի խոսքերն է փոխանցում Sport24-ը:

Նրա խոսքը, Խաբիբը մտադիր չէ մասնակցել նաև խուլիգանության դեմ ուղղված սոցիալական ծրագրին: Եթե նա մասնակցի այդ ծրագրին, ապա որակազրկումը կարող է կրճատվել 3 ամսով:

«Մենք կարծում ենք, որ Աբուբաքարն ու Զուբայրան անարդարացիորեն են որակազրկվել մեկ տարով: Գոհ չենք այդ որոշումից: Ինչ վերաբերում է սոցիալական հոլովակին, ապա կարծում եմ` մենք դժվար թե դա տեսնենք»,- ասել է մենեջերը:

Share |

Լրահոս

Loading...