Պաշտոնական. Արսենալը նոր կիսապաշտպան ունի (ԹԱՐՄԱՑՎԱԾ)

21:19 30.01.2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսը մրցաշրջանի երկրորդ կեսը կանցկացնի Լոնդոնի «Արսենալում»: 

Այս մասին տեղեկացրել էր «Բարսելոնայի» պաշտոնական կայքը: 

«Կապտանռնագույնները» երկարաձգել են 25-ամյա կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը մինչև 2021 թվականը և լոնդոնյան ակումբին տրամադրել են վերջինիս պայմանագիրը վարձակալական հիմունքներով: 

Վարձակալման ժամկետի ավարտից հետո «զինագործներն» իրավունք պետք է ունենային ձեռք բերել իսպանացու ամբողջական տրանսֆերը 20 մլն եվրոյի դիմաց: 

Հաղորդվում էր նաև, որ «Արսենալը» Սուարեսին աշխատավարձ կվճարի վարձակալության ընթացքում:  Րոպեներ անց կատալոնացիների պաշտոնական կայքը հեռացրել է գրառումը:

21:55 / թարմացված

Բարսելոնայի պաշտոնական կայքը հեռացրել է Դենիս Սուարեսի տեղափոխության մասին լուրը (լուսանկար)

Լուսանկար «կապտանռնագույնների» պաշտոնական կայքից` ստորև.

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...