Բարսելոնան պատրաստվում է «փրկել» Տոդիբոյին Թուլուզի «ճիրաններից»

20:33 30.01.2019

«Թուլուզի» կենտրոնական պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն կարող է հայտնվել «Բարսելոնայում» արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: 

Այս մասին գրում է Mundo Deportivo-ն: 

Հունվարի սկզբին կատալոնական ակումբը հայտարարել էր, որ 19-ամյա ֆուտբոլիստը կմիանա նրանց ամռանը, երբ կավարտվի վերջինիս պայմանագրի ժամկետը «Թուլուզի» հետ: 

Այժմ «կապտանռնագույնները» հուսով են, որ կարող են ստանալ ֆրանսիացու տրանսֆերը հիմա` փոքր գումար վճարելով: 

«Թուլուզը» զրկել է պաշտպանին մարզումներին և խաղերին մասնակցելու հնարավորությունից: Տոդիբոն մարզավիճակը պահպանում է մինչև 19 տարեկանների հետ մարզվելով: 

«Բարսելոնան» չի ցանկանում, որ Տոդիբոն զրկվի խաղային պրակտիկայից, այդ պատճառով պատրաստ է վճարել ֆուտբոլիստի համար: Անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է լքել Ֆրանսիան հունվարին: 

Share |

Լրահոս

Loading...