Տանը՝ առանց «9»-ի. Նանտ-Սենտ Էթիեն խաղն ընդհատվեց 9-րդ րոպեին (տեսանյութ, լուսանկարներ)

01:40 31.01.2019

Ֆրանսիական Լիգա 1-ի 15-րդ տուրի «Նանտ»-«Սենտ Էթիեն» խաղն անցնում է չափազանց հուզիչ մթնոլորտում: «Նանտը» տանն առաջին անգամ է խաղում Էմիլիանո Սալայի անհետացումից ի վեր:

Խաղի մեկնարկից առաջ թիմերն ու երկրպագուները ակցիաներ իրականացրին Սալայի պատվին:

Հանդիպման գլխավոր մրցավարն էլ խորհրդանշական՝ 9-րդ րոպեին դադարեցրեց հանդիպումը, որպեսզի ստադիոնը ևս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցի «9» համարին:

 

«Նանտի» գլխավոր մարզիչ Վահիդ Հալիլհոջիչը չի կարողանում թաքցնել արցունքները.

Այս խաղին Ուելսից Նանտ են ժամանել նաև «Քարդիֆի» երկրպագուները՝ աջակցելու իրենց թիմին այդպես էլ չմիացած Սալայի «Նանտին»:

Հիշեցնենք, որ 28-ամյա արգենտինացուն Քարդիֆ տեղափոխող մասնավոր ինքնաթիռն անհետացել է հունվարի 21-ին:

Share |

Լրահոս