Անհավանական Մխիթարյանն ու խելագար Ագուերոն. Գինտերը կիսվել է իր տպավորություններով

19:56 01.02.2019

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին պաշտպան Մաթիաս Գինտերը խոսել է իր նախկին թիմակցի` Հայաստանի ընտրանու և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: 

Աշխարհի չեմպիոնը Մխիթարյանին «պարզապես անհավանական» ֆուտբոլիստ է որակել, ինչպես նաև գովեստի խոսքեր է հղել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի հասցեին: 

«Հենրիխ Մխիթարյանը պարզապես անհավանական էր 2015/16թթ. մրցաշրջանում: Նա օգնեց ակումբին 50 գոլային կոմբինացիաներում և ոչնչացրեց բոլորին: 

Նա շատ էր աշխատում, ինչի շնորհիվ մենք կարողացանք ունենալ հրաշալի մրցաշրջան: 

Ինչ վերաբերում է Ագուերոյին, ապա նա ճարպիկ է, և իր դեմ խաղալիս բավականին բարդ է պաշտպանվելը: Նա խելագար է»,- Գինտերի խոսքն է մեջբերում Goal-ը:

Share |

Լրահոս

Loading...