Պաշտոնական. Բարսելոնան պայմանագիր կնքեց Տոդիբոյի հետ. Նա կկրի 6 համարի խաղաշապիկը

01:36 01.02.2019

Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է, որ պայմանագիր է կնքել «Թուլուզի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյի հետ: 19-ամյա խաղացողը 4.5 տարվա պայմանագիր է կնքել իր նոր ակումբի հետ:

Նախկինում կատալոնացիները հայտարարել էին, որ ֆուտբոլիստը թիմին կմիանա հուլիսի 1-ից, սակայն գործարքի մանրամասները փոխվել են և Տոդիբոն արդեն այսօր պայմանագիր է կնքել «կապտանռնագույնների» հետ:

Հավելենք, որ ֆուտբոլիստը հանդես կգա 6 համարի խաղաշապիկով:

 

Share |

Լրահոս

Loading...