Չելսին չի կարողանում համաձայնության գալ Վիլիանի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ

11:48 02.02.2019

«Չելսին» չի կարողանում համաձայնության գալ բրազիլացի կիսապաշտպան Վիլիանի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, հայտնում է UOL-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, 30-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը ցանկանում նոր պայմանագիր կնքել լոնդոնյան ակումբի հետ 3 տարով: Բայց «Չելսին» պատրաստ է Վիլիանին 1-ամյա պայմանագիր առաջարկել` հաշվի առնելով նրա տարիքը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վիլիանի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և ՊՍԺ-ը:

Վիլիանը 2013 թվականից է տեղափոխվել «Չելսի» «Անժիից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 35,5 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում նա անգլիական Պրեմիեր-լիգայի 23 հանդիպման է մասնակցել, դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2020 թվականի ամառը:

Share |

Լրահոս

Loading...