Մեսսին արեց հնարավոր ամեն բան. Վալենսիան Կամպ Նոուից մեկ միավոր «փախցրեց» (տեսանյութ)

23:29 02.02.2019

Լա Լիգայի 22-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ընդունեց «Վալենսիային»: 

Հանդիպման ընթացքում կողմերը չորոշեցին հաղթողին՝ փոխանակվելով 2-ական գոլով: 

Հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացեց Կևին Գամեյրոն: 32-րդ րոպեին հանդիպման մրցավար Ալբերտո Ունդիանո Մալենկոն 11 մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին:

Այն անվրեպ իրացրեց Դանիել Պարեխոն: 

Առաջին խաղակեսի ավարտից առաջ մրցավարը ևս մեկ անգամ մատնանշեց 11 մետրանոց նշակետը, այս անգամ «չղջիկների» դարպասին: Մեսսին կրճատեց հաշվի տարբերությունը 39-րդ րոպեին: 

64-րդ րոպեին արգենտինացին դուբլ ձևակերպեց՝ փրկելով «Բարսելոնային» պարտությունից: 

Նշենք նաև, որ Մեսսին այս մրցաշրջանում թոփ-8 առաջնություններում դառնում է առաջին ֆուտբոլիստը, որը խփում է 20 և ավելի գոլ: Արգենտինացին Լա Լիգայում 11 մրցաշրջան անընդմեջ խփում է 20 և ավելի գոլ: 

Այս խաղից հետո «Բարսելոնան» 50 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղով ընթացող «Աթլետիկոն» 44 միավոր ունի: «Վալենսիան» 30 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական: 

«Բարսելոնա»-«Վալենսիա»՝ 2:2

Գոլերը՝ Մեսսի (39՛, 11մ, 64՛) - Գամեյրո (24՛, 32՛) 

Share |

Լրահոս

Loading...