Նուրմագոմեդովը չի բացառել՝ ապագայում կհաշտվի Մաքգրեգորի հետ

19:10 02.02.2019

UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը չի բացառել, որ ապագայում նորմալ հարաբերություններ կունենա իռլանդացի Կոնոր Մաքգրեգորի հետ:

Հիշեցնենք, որ մարզիկները մենամարտ են անցկացրել 2018 հոկտեմբերին, ինչից հետո պարբերաբար իրար հասցեի վիրավորանքներ են հնչեցնում:

«Ո՞վ ենք մենք, որ չներենք մարդկանց: Այժմ բարդ է պատկերացնել, որ ես ու Կոնորը կարող ենք իրար ձեռք սեղմել, բայց ես չեմ բացառայում՝ ապագայում նման բան կլինի»,- «Матч ТВ»-ի եթերում ասել է Նուրմագոմեդովը:

Share |

Լրահոս