Տալալաև. Առանձնացրել ենք 3 դիրք, որոնք պետք է ուժեղացնենք

18:35 04.02.2019

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևն ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում խոսել է Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանի նախապատրաստական փուլի, ստուգողական խաղերի, թիմի նորեկների և այլ թեմաների մասին:

«Երկու հավաք արդեն անցյալում է։ Առաջինը անցկացրեցինք Ծաղկաձորում և «Փյունիկ» մարզադաշտում։ Երկրորդ հավաքն արդեն եկանք անցկացնելու այստեղ՝ Թուրքիայում։

Առաջին հավաքի ժամանակ հիմնականում բազային աշխատանք էինք կատարում՝ արձակուրդից հետո։ Ոչ բոլոր տղաներն էին անհատական մարզումներ անցկացրել և ստիպված եղանք բալանսավորել թիմի վիճակը։ Որոշ խումբ այլ աշխատանք էր կատարում էր, մյուսները՝ այլ։

Ավելի շատ աշխատել ենք դիմացկունության վրա և փորձարկել ենք նոր ֆուտբոլիստների։ Մենք, թիմի նախագահ Արթուր Սողոմոնյանի հետ 3 դիրք ենք որոշել, որոնք պետք է ուժեղացնենք. ձախլիկ կենտրոնական պաշտպան, հարձակվող և կրկին ձախլիկ հարձակվողական ոճի կիսապաշտպան։

Ընդհանուր առմամբ ծրագրով նախատեսված գրեթե բոլոր աշխատանքն իրականացրել ենք։ Ձյան պատճառով ստիպված եղանք մի փոքր փոխել պլանները։ Տղաները բավականին լավ գլուխ հանեցին այդ ոչ այնքան հաճելի հավաքից։ Վնասվածքներ գրեթե չեղան այդ հավաքի ժամանակ։ Հիվանդությունները մի փոքր խանգարեցին։ Ցավոք սրտի, տղաները մարզումները շատ հաճախ են բաց թողնում՝ սովոր չլինելով օրական 2 անգամ մարզվելուն։

Առայժմ բացակայում է 2 անգամ մարզվելու մշակույթը։ Հատկապես հայ ֆուտբոլիստների մոտ, որովհետև Ռուսաստանից եկած լեգիոներները սովոր են դրան։ Աֆրիկացիների և հայ ֆուտբոլիստների մոտ խնդիրներ է առաջանում այդ գրաֆիկից, քանի որ փոքրուց այդ գրաֆիկով չեն մարզվել։ Նաև խանգարող հանգամանք է թույլ իմուն համակարգը, որովհետև Հայաստանի համար ձյունը հաճախ հանդիպող երևույթ չէ, իսկ մենք Ծաղկաձորում աշխատեցինք մեծ ծանրաբեռնվածությամբ -10 աստիճան եղանակային պայմաններում։ Դա իհարկե ազդեցություն ունեցավ տղաների վրա։

Թուրքիայում աշխատում ենք մարտավարության վրա և նոր սխեմաներ ենք յուրացնում։ Հեշտ չէ, երբ աշխատանքը մեծ ծավալի է։ Առայժմ չենք անցել ինտենսիվ աշխատանքին։ Ստիպում ենք, որպեսզի աշխատի գլուխը։ Դա ամենադժվարն է, երբ համադրում ես կրեատիվությունը և կոնկրետ աշխատանք կատարելը։

Ինչ վերաբերում է ստուգողական խաղերի արդյունքներին, ապա առաջին 2 խաղը լավ մակարդակի վրա անցկացրեցինք, հաղթեցինք, ինչը դրական էմոցիաներ պարգևեց և Թուրքիայում անցկացրած առաջին շաբաթը դրական նոտայով անցավ։ Ցավոք սրտի, առանց վնասվածքների էլ չեղավ, որովհետև բարձրակարգ թիմերի դեմ էինք խաղում։

Եվ «Յունիվերսիտատիան», որն իր առաջ խնդիր է դրել վերադարձնել երբեմնի համբավը և Ուկրաինայի առաջնության մրցանակակիները («Ալեքսանդրիա») մեզնից մակարդակով ավելի բարձր էին և դրա համար էլ առավելություն ունեցան մեր դեմ խաղերում։

Նորեկների մասին կարող եմ ասել, որ նրանք ինձ շատ դուր եկան։ Նույն Քրիսը (Քրիստի Մարկու) վատ խաղ չի ցուցադրում, բայց հասկանալի է, որ առայժմ թիմի հետ չկա այն համագործակցությունը, որը պետք է լինի։ Սերգեյ Շևչուկը, որին ես գիտեմ դեռ «Տամբովից», իր մակարդակից երբեք ցածր չի իջնում։

Մեզ մոտ փորձաշրջան էին անցնում նաև 2 հարձակվողներ, որոնցից մեկի հետ, ամենայն հավանականությամբ, պայմանագիր կստորագրվի։ Առջևում երրորդ հավաքն է, որն ամենաերկարն է և ամենակարևորը տեխնիկայի և մարտավարության առումով։ Այնտեղ արդեն ընդհանուր ծավալով մարզումներից անցում կկատարենք ինտենսիվ մարզումներին և ֆուտբոլիստների համագործակցության բարելավմանը։

Տղաները պետք է զգան իրար։ Բացի այդ, այնտեղ նախատեսված է 5 հանդիպում անցկացնել, որոնք արդեն ընկերական չեն լինի, այլ մրցաշարի շրջանակներում։ Դա կազդի տղաների մոտիվացիայի վրա և ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք համադրել և՛ մարզումների և՛ անցկացրած խաղերի էֆեկտը»,- ասել է Տալալաևը:

Share |

Լրահոս

Loading...