Պարեխոն երկարաձգել է պայմանագիրը Վալենսիայի հետ

14:41 04.02.2019

«Վալենսիայի» կիսապաշտպան Դանիել Պարեխոն երկարաձգել է պայմանագիրն իր թիմի հետ: Ինչպես հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը, նոր պայմանագրի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի ամառը:

Պայմանագրում 50 մլն եվրո հրաժարագին է նշված:

29-ամյա ֆուտբոլիստը 2011 թվականից է հանդես գալիս «Վալենսիայում», ուր տեղափոխվել է «Խետաֆեից»: Ընթացիկ մրցաշրջանում նա Իսպանիայի առաջնության 20 հանդիպման է մասնակցել և դարձել է 6 գոլի հեղինակ:

Ավելի վաղ Պարեխոն հանդես է եկել «Ռեալում» և «Քուինս Պարկ Ռեյնջերսում»:

Կիսապաշտպանը հանդես է եկել Իսպանիայի պատանեկան հավաքականի կազմում: Եվրոպայի պատանեկան առաջնության մասնակից է (Մ19): Հունաստանի հավաքականի հետ եզրափակիչ խաղու նա գոլի հեղինակ է դարձել: Մասնակցել է պատանիների 2009 թվականի աշխարհի առաջնությանը (Մ20):

Share |

Լրահոս

Loading...