Փրկարարները Սալայի ինքնաթիռի բեկորների մոտ մարմին են գտել

16:30 04.02.2019

Որոնողական խմբի անդամները «Քարդիֆ Սիթիի» հարձակվող Էմիլիանո Սալայի ինքնաթիռի բեկորների մոտ մարմին են գտել:

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, մարմինը հայտնաբերվել է ստորջրյա գործողությունների արդյունքում: Աղբյուրի փոխանցմամբ, այն երևացել է որոնողական աշխատաննքերի ժամանակ արված տեսանյութում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քարդիֆի» ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի ընտանիքի անդամներին հայտնել են կործանված ինքնաթիռի հայտնաբերման մասին, ինչը հաստատել էր նաև Սալայի հայրը:

Հունվարի 29-ին 28-ամյա արգենտինացին պետք է «Քարդիֆի» կազմում մասնակցեր «Արսենալի» դեմ խաղին: Ցավոք, «Նանտից» «Քարդիֆ» տրանսֆերի հաջորդ օրը ֆուտբոլիստին Ուելս տեղափոխող մասնավոր ինքնաթիռն անհետացավ:

Share |

Լրահոս

Loading...