Sputnik Արմենիա. Մարաշլյանը մեկնաբանել է ՀՖՖ-ից հրավերը. ինձ ավելի շատ ուրուգվայցի եմ համարում

17:44 04.02.2019

Ամերիկյան «Լոս Անջելեսում» հանդես եկող հայկական արմատներով ուրուգվայցի ֆուտբոլիստ Դիեգո Ռոսի Մարաշլյանը Sputnik Mundo–ի  միջոցով Sputnik Արմենիային  տված բացառիկ հարցազրույցում խոսել է Հայաստանի հավաքականից հրավերի մասին.

«Իմ հայկական արմատները գալիս են մորս կողմից, որ Հայաստանից է Ուրուգվայ եկել։ Իսկ ստացել եմ արդյո՞ք հրավեր, թե՞ ոչ, ասեմ` այո, Հայաստանի ֆուտբոլի հավաքականից նման առաջարկ եղել է, բայց ակնհայտ է, որ ես ծնվել եմ Ուրուգվայում, ինձ ավելի շատ ուրուգվայցի եմ համարում, և իմ երազանքն է կարողանալ խաղալ Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականի կազմում:

Իհարկե, շնորհակալ եմ հրավերի համար, ես խոսեցի նրանց հետ և ասացի, որ իմ նպատակն է խաղալ Ուրուգվայի հավաքականի կազմում, քանի որ ես ինձ ավելի շատ ուրուգվայցի եմ համարում, քան հայ»,- ասել է Մարաշլյանը Sputnik Արմենիային -ի հետ զրույցում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

Հավելենք, որ Մարաշլյանը հանդես է եկել Ուրուգվայի պատանեկան և երիտասարդական հավաքականների կազմում:

Share |

Լրահոս