Սալայի շունը մինչև հիմա սպասում է նրա վերադարձին (լուսանկար)

16:16 05.02.2019

Էմիլիանո Սալայի քույրը լուսանկար է հրապարակել, որն առանց հուզմունքի նայել հնարավոր չէ:

Նալան` արգենտինացի հարձակվողի շունը, շատ է սպասում նրա վերադարձին, նստում է դռան շեմին ու սպասում իր տիրոջը:

Բրիտանական լրատվամիջոցները գրում են, որ Սալայի` նախքան «Քարդիֆ» տեղափոխվելը Ֆրանսիա վերադառնալու պատճառներից մեկը եղել է հենց Նալան:

Էմիլիանոն շանը ժամանակավորապես տարել է ընտանի կենդանիների կացարան, բայց պլանավորել է հետագայում անպայման նրան իր հետ տանել Մեծ Բրիտանիա:

Շունը Սալայի հետ էր 2015 թվականից:

Share |

Լրահոս