Պաշտոնական. Բանանցը նոր ֆուտբոլիստ ունի

21:31 05.02.2019

Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել ռուս կենտրոնական պաշտպան Ալբերտ Գաջիբեկովի հետ։ 

Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստը երևանյան ակումբում հանդես կգա վարձակալությամբ:

Ռուս խաղացողը մինչ այս հանդես է եկել «Անժիում», «Ստավրաոլում», «Լիպեցկում», «Միտոսում», «Լուչում», Սանկտ Պետերբուրգի «Դինամոյում»:

Ալբերտ Գաջիբեկովի տրանսֆերային իրավունքները պատկանում են Ռուսաստանի ազգային լիգան ներկայացնող «Արմավիրին»։

Share |

Լրահոս