Kentron TV-ն կցուցադրի երկու Էլ Կլասիկոներն ու Գավաթի եզրափակիչը

18:38 05.02.2019

Փետրվարի 6-ին և 7-ին կկայանան Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի հանդիպումները: Վիճակահանության արդյունքում այս փուլում միմյանց կհանդիպեն Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան»:

Kentron TV-ն, որն արդեն ցուցադրում է Լա Լիգայի հանդիպումները, հայտարարել է նաև գավաթային 2 Էլ Կլասիկոներն ու Իսպանիայի Գավաթի եզրափակիչը ցուցադրելու մասին:

Առաջին՝ «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին, «Կամպ Նոու» մարզադաշտում:

Պատասխան հանդիպումը նախատեսված է փետրվարի 28-ին, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:

Share |

Լրահոս