ԱՊԼ-ում իրավիճակը պայթունավտանգ է. Լիվերպուլը միավորներ կորցրեց Լոնդոնում (տեսանյութ)

01:53 05.02.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում, որտեղ «Վեսթ Հեմը» հյուրընկալեց «Լիվերպուլին»։

Մրցաշարային աղյուսակի առաջատարը ոչ-ոքի խաղաց և միավորների կորուստ թույլ տվեց։ Հանդիպման հաշիվը բացվեց 22-րդ րոպեին, երբ «Լիվերպուլի» կազմում աչքի ընկավ Սադիո Մանեն։

6 րոպե անց «Վեսթ Հեմի» պատասխան գոլը խփեց Մայքլ Անտոնիոն։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություններ չեղան։

Այս հանդիպումից հետո «Լիվերպուլն» ունի 62 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը․ Յուրգեն Կլոպի թիմը երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին» գերազանցում է 3 միավորով։ «Վեսթ Հեմը» 32 միավորով 12-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր

«Վեսթ Հեմ»-«Լիվերպուլ»՝ 1։1
Գոլերը՝ Անտոնիո 28՛ - Մանե 22՛

Share |

Լրահոս

Loading...