Մխիթարյան․ Ես վերադառնում եմ

10:08 05.02.2019

47 օր խաղադաշտում չլինելուց հետո Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերադարձավ խաղադաշտ:

Մեր ընտրանու ավագը մասնակցեց «Արսենալի» Մ23 թիմի հանդիպմանը, որն անավարտ մնաց եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով.

«Որոշ դադարից հետո ես վերադառնում եմ: Խաղացել եմ Մ23 թիմում և ուրախ եմ:

Հույս ունեմ, որ այևս վնասվածքներ չեմ ստանա ու կշարունակեմ խաղալ:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ինձ հետ էին: Բժշկական անձնակազմին, ֆիտնես մարզչին և բոլորին, նույնիսկ խաղընկերներիս: Նրանք ինձ աջակցում էին ամեն օր: Սա կյանք է և ամեն ինչ էլ պատահում է. դու կարող ես վնասվածք ստանալ կամ նման մի բան: Հույս ունեմ, որ ոչ ոք այլևս վնասվածք չի ստանա և թիմը կկարողանա կենտրոնանալ առաջիկա խաղերին»,- ասել է Մխիթարյանը, ում խոսքերը մեջբերում է լոնդոնցիների պաշտոնական կայքը:

Հայ ֆուտբոլիստը նաև ավելացրել է, որ կարիերայում երբեք չէր մասնակցել նման հանդիպման, երբ խաղը դադարեցվեր առաջին խաղակեսից հետո:

Կարդացեք նաև

Share |

Լրահոս