Սալայի ինքնաթիռի բեկորների մոտ հայտնաբերված մարմինը չեն կարողանում հանել ջրից

11:14 06.02.2019

Մեծ Բրիտանիայի` ավիավթարների հետաքննությամբ զբաղվող բաժնից (AAIB) հայտնել են, թե ինչպես են ընթանում «Քարդիֆի» ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի և օդաչու Դևիդ Իբոտսոնի կործանված ինքնաթիռի բեկորների մոտ հայտնաբերված մարմնի դուրս բերման աշխատանքները.

«Մենք փորձում ենք դուրս հանել մարմինը: Եթե հաջողության հասնենք, ապա կդիտարկենք նաև բեկորները ջրի երես հանելու հնարավորությունը:

Ամեն դեպքում, գործողությունը դանդաղ ընթացք կունենա:

Անկախ արդյունքներից` մենք հետագա հայտարարություններ չենք անի, քանի դեռ ընտանիքները չտեղեկացվեն»,- ասվում է AAIB-ի հայտարարության մեջ:

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...