Ռուս գեղասահորդուհի Ալեքսանդրա Տրուսովան խոստովանել է, որ տպավորված է Հայաստանով

17:52 07.02.2019

Ռուս գեղասահորդուհի, գեղասահքի՝ պատանիների աշխարհի չեմպիոնուհի Ալեքսանդրա Տրուսովան «Комсомольская Правда»-ին տված հարցազրույցում պատմել է իր այցելած երկրների՝ այդ թվում Հայաստան այցի մասին:

Պատանի աշխարհի չեմպիոնուհին Հայաստանը դասել է իրեն ամենից շատ տպավորած երկրների շարքին՝ նշելով, որ այստեղ իրեն գրավել են առաջին հերթին մարդիկ:

«Ինձ դուր եկավ Ավստրալիան՝ իր յուրահատուկ կենդանիներով: Կանադայում շատ գեղեցիկ է բնությունը: Ճապոնիայում և Հայաստանում ինձ ամենից առաջ գրավեցին մարդիկ: Նրանք յուրահատուկ են:

Հայաստանում մարդիկ շատ շփվող են, բաց, պատրաստ օգնել անգամ անծանոթին: Այս երկրներում ես շատ հանգիստ ու հարմարավետ եմ զգացել», - ասել է Տրուսովան:

Աղջիկը հավելել է, որ առհասարակ շատ է սիրում ճամփորդել, և ամեն երկիր իր համար հետաքրքիր է յուրովի:

«Ինձ դուր է գալիս լինել նոր վայրերում», - նշել է 14-ամյա մարզուհին:

Share |

Լրահոս

Loading...