Էմերի. Մխիթարյանն ու Սուարեսը կարող են մասնակցել Հադերսֆիլդի դեմ խաղին

21:07 07.02.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» Հադերսֆիլդ քաղաքի «Ջոն Սմիթ Գելֆարմ» ստադիոնում կհյուրընկալվի տեղի համանուն թիմին: 

«Զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանի և Դենիս Սուարեսի` խաղին մասնակցելու հնարավորության մասին: 

«Մխիթարյանը լիովին պատրաստ չէր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին:

Մ23 թիմի հետ հանդիպում և մարզումներ անցկացնելուց հետո, կարծում եմ, որ Հենրիխը կարող է մասնակցել «Հադերսֆիլդի» դեմ խաղին»,- իսպանացի մասնագետի խոսքն է մեջբերում Daily Star-ը: 

Նշենք, որ հանդիպումը կկայանա փետրվարի 9-ին, Երևանի ժամանակով 19:00-ին: Հավելենք, որ մրցող թիմերի միջև կայացած նախորդ 3 խաղերում «Արսենալը» հաղթել է ընդհանուր 7:0 հաշվով: 

Մխիթարյանը «զինագործների» մինչև 23 տարեկանների թիմի կազմում փետրվարի 5-ին մասնակցել էր «Վեսթ Հեմի» Մ23 թիմի դեմ խաղին, որը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով անավարտ էր մնացել:

Դեկտեմբերի վերջին ստացած ոտնաթաթի վնասվածքից ապաքինվելուց հետո Մխիթարյանն «Արսենալի» առաջին թիմի կազմում որևէ հանդիպման չի մասնակցել:

Վերջին անգամ 30-ամյա հայ ֆուտբոլիստն «Արսենալի» կազմում դաշտ է դուրս եկել դեկտեմբերի 19-ին Անգլիայի Լիգայի Գավաթի խաղարկության` «Տոտենհեմի» հետ խաղում:

Share |

Լրահոս