Պատկերը փոխվել է. Իսկոն գրառում է կատարել Twitter-ում

22:21 07.02.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն խոսել է իր կարգավիճակի մասին: 

«Երբ Ձեզ չեն տալիս այնպիսի հնարավորություններ, ինչպես տալիս են մյուսներին, ապա պատկերը փոխվում է:

Շարունակում եմ քրտնաջան աշխատել և պայքարել` սպասելով, որ հնարավորություն կստանամ»,- գրել է Իսկոն Twitter-ի իր միկրոբլոգում: 

Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն բավարար խաղաժամանակ չի ստանում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսկոն մոտ է այլ ակումբ տեղափոխվելուն: 

Իսկոյի գործող պայմանագրի ժամկետը «արքայական ակումբի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: 

Share |

Լրահոս