Նապոլին ամռանը տրանսֆերային «պայթյուն» է խոստանում

22:44 07.02.2019

«Նապոլին» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսել մոտ 200 մլն եվրո, գրում է Tuttosport-ը: 

Նեապոլիտական ակումբը մտադիր է հզորացնել թիմի մեկնարկային կազմը` «Յուվենտուսի» հետ Իտալիայի չեմպիոնության համար պայքարն ավելի թեժացնելու համար: 

Բյուջեի ավելացմանը խթանելու համար «Նապոլին» ցանկանում է վաճառել Մարեկ Համշիկի, Դրիս Մերտենսի, ինչպես նաև Ալանի տրանսֆերները: 

Համշիկի ու Մերտենսի ծառայություններով հետաքրքրված են չինական ակումբները, իսկ Ալանը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն:

«Նապոլին» զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը` ակտիվում ունենալով 51 միավոր: Ակումբը հետ է մնում «Յուվենտուսից» 9 միավորով: 

Share |

Լրահոս