Վինիսիուսն Էլ Կլասիկոյի առաջին խաղակեսում կատարել է նույնքան հարված, որքան Բարսելոնան

02:09 07.02.2019

Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Բարսելոնային»:

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Opta-ն հետաքրքիր վիճակագրություն է առանձնացրել: Էլ Կլասիկոյի առաջին խաղակեսում «սերուցքայինների» հարձակվող Վինիսիուսը կատարել է 4 հարված: Նույնքան հարված է կատարել ամբողջ խաղակեսի ընթացքում կատալոնական ակումբը:

Հավելենք, որ կիսաեզրափակչի պատասխան մրցավեճը կկայանա փետրվարի 27-ին:

Share |

Լրահոս