Ֆուտբոլային աշխարհը սգում է Սալայի ողբերգական մահը

15:00 08.02.2019

Այսօր` փետրվարի 8-ին, հայտնի է դարձել, որ Լա-Մանշի հատակին կործանված ինքնառիթի բեկորների մոտ հայտնաբերված մարմինը պատկանում է 28-ամյա արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալային:

Սալայի մահվան կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել «Քարդիֆ Սիթին», որի հետ հենց պայմանագիր է կնքել արգենտինացին, ՖԻՖԱ-ն, անվանի ֆուտբոլիստներ, ակումբներ:

«Մենք հայտնում ենք մեր անկեղծ ցավակցությունն Էմիլիանոյի ընտանիքին: Նա և օդաչու Դևիդը միշտ կմնան մեր սրտերում»,- ասվում է «Քարդիֆի» տարածած հաղորդագրության մեջ:

Սալայի մահվան կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել նաև եվրոպական մի շարք այլ ակումբներ.

Իսկ ՖԻՖԱ-ի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«ՖԻՖԱ-ն և ֆուտբոլային ամբողջ հասարակությունը խորապես վշտացած են Էմիլիանո Սալայի մահվան կապակցությամբ: Մեր կազմակերպությունն` ի դեմս նախագահ Ջանի Ինֆանտինոյի, ցանկանում է իր անկեղծ ցավակցությունը հայտնել ֆուտբոլիստի ընկերներին և ընտանիքին:

Մեր մտքերը նաև օդաչու Դևիդ Իբոտսոնի հարազատների հետ են»:

Սալայի ընտանիքին աջակցական խոսքեր է հղել նաև «Արսենալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը.

«Խոսքեր չկան, որպեսզի նկարագրեմ, թե որքան ցավալի է: Մտքերս ու աղոթքներս նրա, ինչպես նաև օդաչուի ընտանիքի հետ են: Հանգչիր խաղաղությամբ Էմիլիանո»,- գրել է Օզիլը:

Ուեյն Ռունին.

Գարեթ Բեյլը ... և ֆուտբոլային աշխարհի մի շարք այլ ներկայացուցիչներ:

Հիշեցնենք` 28-ամյա Սալան «Նանտից» «Քարդիֆ Սիթի» էր տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ` դառնալով անգլիական ակումբի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: 

Հունվարի 21-ի երեկոյան Սալան մասնավոր ինքնաթիռով մեկնել էր Ուելս, բայց նախատեսված վայրէջքից մեկ ժամ առաջ նրա ինքնաթիռն անհետացել էր ռադարների տեսադաշտից: 

Share |

Լրահոս