Լիվերպուլի խփած գոլի ժամանակ խաղից դուրս վիճակ չարձանագրած մրցավարը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից

20:56 08.02.2019

Անգլիայի մրցավարական միավորումը ժամանակավորապես հեռացրել է աշխատանքից եզրային մրցավար Սայմոն Բեկին, ով ԱՊԼ-ի 25-րդ տուրում «Լիվերպուլի» և «Վեսթ Հեմի» (1:1) միջև կայացած խաղում «մերսիսայդցիների» խփած գոլի ժամանակ չէր արձանագրել խաղից դուրս վիճակը: 

Այս մասին տեղեկացնում է Mirror-ը: 

Գլխավոր մրցավար Կևին Ֆրենդի 46-ամյա օգնականի անունով այս շաբաթ հանդիպում չի գրանցվել: 

Նշենք, որ «Լիվերպուլը» կիսում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը «Մանչեսթեր Սիթիի» հետ (62-ական միավոր): 

Share |

Լրահոս

Loading...