Օսական կմասնակցի Մայամիի մրցաշարին

17:41 08.02.2019

Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) մամուլի ծառայությունը հաղորդում է, որ վարկանիշային աղյուսակի առաջին 75 հորիզոնականները զբաղեցնող թենիսիստուհիները հնարավորություն կունենան մասնակցելու Մայամիի Premier կարգի մրցաշարին:

Մարտի 18-30-ը կայանալիք մրցաշարին կմասնակցի նաև աշխարհի առաջին ռակետ Նաոմի Օսական, որն ապաքինվել է վնասվածքից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 21-ամյա ճապոնուհին մեջքի վնասվածքի պատճառով բաց է թողնելու Դոհայի Qatar Total Open մրցաշարը:

Հավելենք, որ Մայամիի մրցաշարի գործող չեմպիոնուհին ամերիկուհի Սլոան Սթիվենսն է, որը նախորդ խաղարկության եզրափակչում 7:6 (7:5), 6:1 հաշվով հաղթել է Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոն:

Share |

Լրահոս