NBA. Ջեյմսի թրիփլ-դաբլը հաղթանակ պարգևեց Լեյկերսին, այլ արդյունքներ (տեսանյութ)

14:23 08.02.2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 6 հանդիպում:

«Լոս Անջելես Լեյկերսն» արտագնա խաղում 129:128 հաշվով առավելության է հասել «Բոստոն Սելտիկսի» նկատմամբ: Վճռորոշ է եղել հանդիպման երրորդ քառորդը, որում հյուրերը հաղթել են 42:27 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է Լեբրոն Ջեյմսը, որը թրիփլ-դաբլ է ձևակերպել՝ 28+12+12:

Ռոնդոն դաբ-դաբլ է ձևակերպել՝ 17+10, իսկ Կայլ Կուզմայի ակտիվում գրանցվել է 25 միավոր:

«Լեյկերսի» (28-27) համար այս հաղթանակն առաջինն էր վերջին 3 խաղում, իսկ «Բոստոնն» (35-20) ընդհատեց 5 խաղից բաղկացած հաղթարշավը:

 

Օրվա մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները .

«Օրլանդո Մեջիկ»-«Մինեսոտա Տիմբերվուլվզ»՝ 122:112
«Ինդիանա Պեյսերս»-«Լոս Անջելես Կլիպերս»՝ 116:92
«Ատլանտա Հոուկս»-«Տորոնտո Ռեպտորս»՝ 101:119
«Օկլահոմա Սիթի Տանդեր»-«Մեմֆիս Գրիզլիզ»՝ 117:95
«Պորտլենդ Տրեյլ Բլեյզերս»-«Սան Անտոնիո Սփյորս»՝ 127:118

NBA-ի մամուլի ծառայությունն առանձնացրել է խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը:

Share |

Լրահոս