Ուեստբրուկը գերազանցել է լեգենդար Ջորդանի ցուցանիշը (տեսանյութ)

16:54 08.02.2019

«Օկլահոմա Սիթի Տանդերի» խաղարկող Ռասել Ուեստբրուկը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության՝ «Մեմֆիս Գրիզլիզի» դեմ խաղում (117:95) դարձել է թրիփլ-դաբլի հեղինակ՝ 15+13+15:

Արդեն 8-րդ անընդմեջ հանդիպումն է՝ Ուեստբրուկը թրիփլ-դաբլի հեղինակ է դառնում: Այսպիսով, նա գերազանցել է լեգենդար Մայքլ Ջորդանի ցուցանիշը:

Այժմ NBA-ում անընդմեջ թրիփլ-դաբլերի քանակով Ուեստբրուկը երկրորդ բասկետբոլիստն է և զիջում է միայն Ուիլտ Չեմբեռլենին, ով 1967-68թթ. մրցաշրջանում 9 խաղ անընդմեջ թրիփլ-դաբլ է ձևակերպել:

Հավելենք, որ կարիերայի ընթացքում Ռասել Ուեսբրուկը 125 թրիփլ-դաբլ է ձևակերպել, որոնցից 21-ը՝ ընթացիկ մրցաշրջանում:

 

Share |

Լրահոս