Սիմեոնեն՝ Եվրոպայի ամենաշատ վարձատրվող մարզիչ. նրան հաջորդում են Գվարդիոլան և Ալեգրին

14:37 08.02.2019

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Եվրոպայի ամենաշատ վարձատրվող մարզիչն է: Այս մասին հայտնում է L'Equipe-ը:

Ըստ աղբյուրի՝ Սիմեոնեն վաստակում է ամսական 3.3 մլն եվրո: Նրան հաջորդում է ԱՊԼ-ում ամենաշատ վարձատրվող Պեպ Գվարդիոլան, որը վաստակում է 1.9 մլն եվրո: Առաջին եռյակը եզրափակում է Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին:

Իտալացին վաստակում է 1.1 մլն եվրո:

Գերմանիայի Բունդեսլիգայում ամենաշատը վարձատրվում է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը (580 հազար եվրո), Ֆրանսիայում՝ Թոմախ Տուխելը (420 հազար եվրո):

Share |

Լրահոս

Loading...