Իսպանիայի Գավաթ․ Վալենսիան Բետիսի հետ խաղում խուսափեց պարտությունից (տեսանյութ)

01:58 08.02.2019

Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «Բետիսը» ոչ-ոքի խաղաց «Վալենսիայի» հետ՝ 2:2: Հանդիպումը կայացավ Սևիլիայի «Բենիտո Վիլյամարին» ստադիոնում: Հանդիպումը սպասարկեց Կառլոս Դել Սերո Գրանդեն: 

Հանդիպման հաշիվը բացվեց ընդմիջումից առաջ: Գոլով աչքի ընկավ Լորենսո Մորոնը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում սևիլիացիների առավելությունը կրկնապատկեց Խոակին Սանչեսը: 

70-րդ րոպեին հաշիվը կրճատեց Դենիս Չերիշևը: Ավելացված րոպեներին «Վալենսիան» կարողացավ հավասարեցնել հաշիվը և խուսափել պարտությունից: Գոլ խփեց Գամեյրոն: 

Մրցող թիմերի միջև կայանալիք պատասխան հանդիպումը փետրվարի 28-ին է:

Share |

Լրահոս

Loading...