Բասկետբոլի Հայաստանի գավաթ. Գյումրին ապահովել է իր տեղը փլեյ-օֆֆ-ում

17:08 09.02.2019

Բասկետբոլի Հայաստանի Գավաթի խաղարկության ընտրական փուլում «Գյումրին» սեփական հարկի տակ 85-82 հաշվով առավելության է հասել «Լեգեոն» ակումբի նկատմամբ:

Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Թայրին Ջոնսը («Գյումրի»), որը վաստակել է 44 միավոր:

Հայաստանի գավաթի խաղարկության ընտրական փուլում հաղթանակ է տարել նաև «Արագած 2» ակումբը` հյուրընկալվելիս 95-60 հաշվով առավելության հասնելով «Կիլիկիայի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ջորդան Սմիթը («Արագած 2»), որը վաստակել է 37 միավոր:

Share |

Լրահոս

Loading...