Սարուխանյան-Մալիկով, Երիցյան-Սքալզոնե մենամարտերն ուղիղ հեռարձակմամբ

16:15 09.02.2019

Սոչիում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում այսօր ռինգ դուրս կգան հայ բռնցքամարտիկներ Վահե Սարուխանյանն ու Գոռ Երիցյանը:

Բռնցքամարտի երեկոն կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

Մենամարտերի ընթացքին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել Матч Боец ТВ-ի եթերում, ինչպես նաև Punch Boxing Armenia-ի ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանը կմենամարտի արգենտինացի Մաքսիմիլանո Լեոնել Սքալզոնեի հետ:

Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկության շրջանակում կայանալիք առաջին մենամարտում ռուսաստանաբնակ Վահե Սարուխանյանը կմրցի Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Պավել Մալիկովի հետ:

Share |

Լրահոս