ՖԱԼ-ի Գավաթ. Գործող չեմպիոն Ուրալն անակնկալ պարտություն է կրել. Հարոյանը մասնակցել է խաղին

15:58 09.02.2019

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի Գավաթի խաղարկության մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ են մտել C և D խմբերում հանդես եկող թիմերը:

Մասնավորապես, Եկատերինուրգի «Ուրալը», որը ՖԱԼ-ի գործող գավաթակիրն է, մրցել է «Կրասնոդար-2»-ի հետ և 1:2 հաշվով անակնկալ պարտություն կրել:

«Կրասնոդար-2»-ի ֆուտբոլիստ Լեոն Սաբուան 75-րդ և 90+-րդ րոպեներին խփած գոլերով նախ հավասարեցրել է հաշիվը, ապա` հաղթանակ կորզել:

Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Կրասնոդար-2»-ի կազմում էլ խաղաժամանակ է ստացել 19-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը փոխարինվել է 61-րդ րոպեին:

ՖԱԼ-ի Գավաթի խաղարկության 1-ին տուրից հետո «Ուրալը» 4-րդ տեղում է: C խմբում հանդես եկող մյուս թիմերը` «Խարկովն» ու «Տամբովն» առաջին տուրի իրենց հանդիպումը դեռ չեն անցկացրել:

Մրցաշարը, հիշեցնենք, ընթանում է Կիպրոսում: ՖԱԼ-ի Գավաթին մասնակցում է նաև Երևանի «Փյունիկը»:

 

Share |

Լրահոս