Թերին պատմել է, թե ինչու է միշտ հանդես եկել 26 համարի մարզաշապիկով

16:47 09.02.2019

«Չելսիի» լեգենդար պաշտպան Ջոն Թերին «հարց-պատասխան» է կազմակերպել Instagram-ի Story բաժնում: Ջոնը պատասխանել է նաև այն հարցին, թե ինչու է միշտ կրել 26 համարի մարզաշապիկը:

«Երբ ես հայտնվեցի «Չելսիի» հիմնական թիմում, դա իմ համարն էր: Ես մի քանի երկրպագուի տեսա այդ համարի մարզաշապիկներով`մեջքին իմ ազգանունը: 

Այդ ժամանակվանից ի վեր ես չեմ փոխում մարզաշապիկիս համարը, քանի որ չեմ ցանկանում, որ երկրպագուները այլ մարզաշապիկների համար էլ վճարեն»,- գրել է Թերին:

Թերին 1995 թվականից է գտնվել «Չելսիի» համակարգում: Լոնդոնյան թիմի կազմում պաշտպանը 702 հանդիպման է մասնակցել և դարձել է 65 գոլի հեղինակ:

«Չելսիի» հետ Թերին 5-ական անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունում և Գավաթի խաղարկությունում, մեկական անգամ էլ` Չեմպիոնների լիգայում և Եվրոպա լիգայում:

Share |

Լրահոս

Loading...