Աղբյուր. Անդրանիկ Թեյմուրյանն ավարտել է ֆուտբոլային կարիերան

13:03 09.02.2019

Իրանի հավաքականի նախկին ավագ Անդրանիկ Թեյմուրյանն ավարտել է ֆուտբոլային կարիերան, այս մասին հայտնի է դարձել NewInfo.am-ի թղթակցին:

35-ամյա Թեյմուրյանը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2018 թվականի ապրիլի 27-ին:

Իրանի հավաքականի կազմում 101 հանդիպում անցկացրած և 9 գոլի հեղինակ դարձած Անդրանիկը, ով խաղում էր հենակետային կիսապաշտպանի դիրքում, ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել իրանական «Օղաբ», «Աբումոսլեմ», «Էսթեղլալ», «Թրաքթոր Սազի», «Սայփա», «Մաշին Սազի», «Նաֆթ», «Գոսթարեշ Ֆուլադ», անգլիական «Բոլթոն», «Ֆուլհեմ», «Բարնզլի», ինչպես նաև քաթարական «Ալ-Խարիթիյաթ» և «Ումմ Սալալ» ակումբներում:

Թեյմուրյանը Թեհրանի «Արարատ» ակումբի սան է: Նա Իրանի հավաքականի միակ քրիստոնյա ֆուտբոլիստն էր:

«Երջանիկ եմ, որ լինելով քրիստոնյա, խաղում եմ մուսուլմանական թիմում: Ես հայկական արմատներ ունեմ և իրանական անձնագիր, ու հպարտ եմ դրանով»,- ասել էր Թեյմուրյանը, որը 2011-ից 2015 թվականներին եղել է Իրանի հավաքականի ավագը:

Share |

Լրահոս

Loading...