ՀԱՕԿ նախագահը մեծ թվով մարզագույք և մարզասարքեր է նվիրաբերել Արցախի զորամասերին

17:56 09.02.2019

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը մեծ թվով մարզագույք և մարզասարքեր է նվիրաբերել Արցախի զորամասերին:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Օրեր առաջ Արցախ կատարած այցի ընթացքում բարձրաձայնվել էր զորամասերում մարզվելու անհրաժեշտության և մարզական գույքի բացակայության խնդիրը: Գագիկ Ծառուկյանը հենց տեղում խոստացել էր, որ հարցին լուծում կտրվի ամենասեղմ ժամկետներում:

Այսօր արդեն մեր թիկունքը պահող զինվորները մարզվում են ժամանակակից մարզագույքով ու մարզասարքերով:

Share |

Լրահոս