Արսենալը հաղթեց. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

20:52 09.02.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Հադերսֆիլդին»:

Ունայի Էմերիի թիմի ֆուտբոլիստները առավելության հասան 2:1 հաշվով: Խաղի հաշիվը բացեց Իվոբին: Լոնդոնցիների երկրորդ գոլն էլ իր հաշվին գրանցեց Լակազետը:

Տանտերերը խաղավերջում կրճատեցին հաշվի տարբերությունը: Ինքնագոլի հեղինակ դարձավ Կոլաշինացը:

Հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու ֆուտբոլիստը երկար դադարից հետո վերադարձավ խաղադաշտ: Մխիթարյանը 76-րդ րոպեին խաղադաշտում իր տեղը զիջեց Սուարեսին:

Այս հաղթանակից հետո «Արսենալը» 50 միավորով 6-րդ հորիզոնականում է: «Հադերսֆիլդը» 11 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

 

 

Share |

Լրահոս