Ասթոն Վիլայի ֆանտաստիկ քամբեքը՝ 82-րդ րոպեի դրությամբ 0:3 հաշվով պարտվելուց հետո (տեսանյութ)

14:31 09.02.2019

Չեմպիոնշիփի 31-րդ տուրի՝ «Ասթոն Վիլա»-«Շեֆիլդ Յունայթեդ» հանդիպումը ֆանտաստիկ վերջաբան է ունեցել:

Բիլ Շարպի հեթ-տրիկի (11', 53', 62') շնորհիվ հյուրերը մինչև 82-րդ րոպեն հաղթել են 3:0 հաշվով, սակայն չեն կարողացել պահպանել հաղթական հաշիվը:

82-րդ րոպեին Թայրոն Մինգսը խփել է իր թիմի առաջին գոլը, 4 րոպե անց Թեմի Աբրահամը հաշվի տարբերությունը հասցրել է նվազագույնի, իսկ մրցավարի ավելացրած ժամանակի 4-րդ րոպեին Էնդրի Գրինը խփել է «Ասթոն Վիլայի» երրորդ գոլն ու ձևակերպել խաղի վերջնական հաշիվը:

Այս ոչ-ոքիից հետո «Ասթոն Վիլան» ունի 41 միավոր և փլեյ-օֆֆի գուտուց հետ է մնում 3 միավորով: Ընդ որում «Ասթոն Վիլան» անմիջական մրցակիցներից 2 հանդիպում ավելի է անցկացրել: «Շեֆիլդ Յունայթեդը» 55 միավորով երրորդ տեղում է:

Share |

Լրահոս