Վալվերդեն խոսել է Մեսսիի՝ Աթլետիկի հետ խաղին մասնակցելու հավանականության մասին

23:18 09.02.2019

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Լիոնել Մեսսիի առողջական վիճակի մասին:

Արգենտինացին հնարավոր է բաց թողնի «Աթլետիկի» հետ հանդիպումը.

«Մեսսիի մասնակցությո՞ւնը, ինչպես միշտ պետք է սպասենք ու որոշում կայացնենք: Չէինք ցանկանում ռիսկի դիմել նույնիսկ «Ռեալի» հետ խաղում:

Այժմ նմանատիպ իրավիճակում ենք: Մեսսիի հետ ամեն ինչ կարգին է: Եթե նա պատրաստ լինի 100%-ով, ապա կխաղա, եթե ոչ՝ խաղադաշտ դուրս կբերենք այլ ֆուտբոլիստի»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է Four-Four-Two-ն:

«Աթլետիկի» հետ կատալոնական ակումբը կմրցի փետրվարի 10-ին: Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 23:45-ին:

Share |

Լրահոս

Loading...