Կայսարը ջախջախիչ պարտություն է կրել ընկերական խաղում. Բարսեղյանը մասնակցել է հանդիպմանը

21:53 09.02.2019

Ղազախական «Կայսարը» շարունակում է պատրաստվել առաջնության մեկնարկին: 

Մլադենովի թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Անթալիայում, որտեղ այսօր ընկերական հանդիպում են անցկացրել «Դեսնայի» հետ:

«Կայսարը» պարտվել է 0:4 հաշվով: Հանդիպման առաջին խաղակեսին մասնակցել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:

Հավելենք, որ «Դեսնայի» երրորդ գոլը հեղինակել է Դավիթ Արշակյանը:

Share |

Լրահոս