3 գոլ 12 րոպեում. Հոֆենհայմի անհավանական փրկությունը Դորտմունդի Բորուսիայի հետ խաղում (տեսանյութ)

20:25 09.02.2019

Բունդեսլիգայի 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 3:3 հաշվով ավարտեց հանդիպումը  «Հոֆենհայմի» հետ: Հանդիպման ընթացքում Ֆավրի թիմը հաղթում էր 3:0 հաշվով:

Տանտերերի կազմում հաշիվը բացեց Սանչոն: Առաջին խաղակեսի վերջում Գյոտցեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Երկրորդ խաղակեսում Գերեյրոն խփեց «իշամեղուների» երրորդ գոլը:

Հյուրերից հաշիվը կրճատեց Բելֆոդիլը: Հանդիպման վերջում աչքի ընկավ նաև Կադերբարեկը՝ հաշիվը դարձնելով 3:2: 87-րդ րոպեին էլ Բելֆոդիլը հաշիվը դարձրեց 3:3 ու փրկեց իր թիմին պարտությունից:

Այս տուրից հետո «Բորուսիան» 50 միավորով առաջին տեղում է: «Հոֆենհայմը» 30 միավորով 9-րդն է:

Share |

Լրահոս

Loading...